Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Կլուժին»: Հռոմեական ակումբի կազմում աչքի ընկավ Ջորդան Վերետուն՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը: Գրանցվեց նաև մեկ ինքնագոլ:
Հենրիխ Մխիթարյանը փոխարինման մտավ 64-րդ րոպեին: