«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն առաջարկել է ի հիշատակ Դիեգո Մարադոնայի բոլոր թիմերում շրջանառությունից հանել 10 համարի մարզաշապիկը:
«Մարադոնայի մահը մեծ կորուստ է: Ես կցանկանայի, որ ՖԻՖԱ-ն շրջանառությունից հաներ 10 համարի մարզաշապիկը բոլոր թիմերում և մրցաշարերում:
Դա կլիներ հարգանքի մեծ քայլ, որը մենք կարող ենք կատարել ի հիշատակ Մարադոնայի: Նրա մահն անհավանական կորուստ է ողջ ֆուտբոլային աշխարհի համար»,- Վիլաշ-Բոաշի խոսքն է մեջբերել Goal-ը: