Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արձագանքել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան լուրին: «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը մահացել է սրտի կաթվածից 60 տարեկանում:
«Շատ տխուր նորություն է: Այսօր ֆուտբոլն ու սպորտային աշխարհը կորցրեց իր մեծագույն խաղացողներից մեկին: Լեգենդները երբեք չեն մահանում: Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո Արմանդո Մարադոնա», - գրել է Զիդանը: