TotalFootball.am


25.11.20 21:57

«Սև օր ֆուտբոլի համար». ֆուտբոլային աշխարհը սգում է Մարադոնայի մահը


Կյանքի 60-րդ տարում մահացավ համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան: 

Նրան ատում ու սիրում էին միաժամանակ: Նա անվերջանալի պատմությունների մեջ էր: Խելահեղ: Խելագար: Անկրկնելի... Արգենտինական ֆուտբոլի աստվածն ու կուռքը: Նա պարզապես Մարադոնան էր:

Ֆուտբոլային աշխարհը ցնցված է նրա մահվան լուրից և սգում է:

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի և Արգենտինայի ազգային հավաքականի թվիթերյան էջերում գլխավոր լուսանկարներն անմիջապես փոխարինվել են սգո ժապավեններով: 

AFA. - «Արգենտինական ֆուտբոլային ասոցիացիան նախագահ Կլաուդիո Տապիայի միջոցով խորին ցավակցություններ է հայտնում մեր լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Դու միշտ կմնաս մեր սրտերում»:

Selección Argentina. - «Գնաս բարով, Դիեգո: Դու հավերժ կմնաս ֆուտբոլային մոլորակի յուրաքանչյուր սրտում»:

Official SSC Napoli. - «Միշտ մեր սրտերում: Գնաս բարով Դիեգո»: «Աշխարհը սպասում է մեր բառերին, բայց խոսքեր չկան՝ նկարագրելու այն ցավը, որ մենք զգում ենք: Այժմ սգալու ժամանակն է»:

Pelé. - «Ինչ տխուր լուր է: Ես կորցրի մեծագույն ընկերոջ, աշխարհը կորցրեց լեգենդի: Դեռ շատ բան կասվի, բայց այս պահին թող Աստված ուժ տա նրա ընտանիքի անդամներին: Մի օր, հուսով եմ, մենք կկարողանանք իրար հետ ֆուտբոլ խաղալ երկնքում»:

Liverpool FC. - «Խաղի իսկական մեծությունը: Հանգչիր խաղաղությամբ Դիեգո Մարադոնա»:

Manchester City. - «Մենք միանում ենք ֆուտբոլային աշխարհին «Մնաս բարով» ասելու բացարձակ մեծություններից մեկին: Հանգչիր խաղաղությամբ, Մարադոնա»

Real Madrid C.F. - «Ռեալը», ակումբի նախագահն ու տնօրենների խորհուրդը խորապես ցավում են ֆուտբոլային աշխարհի իրական լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին, ընկերներին, նախկին ակումբներին ու երկրպագուներին»:

«Բարսելոնայի» թվիթերյան էջի գլխավոր լուսանկարի վրա ևս հայտնվել է սգո սև ժապավենը.

FC Barcelona. - ««Բարսելոնան» իր խորին ցավակցություններն է հայտնում Դիեգո Արմանդո Մարադոնայի մահվան կապակցությամբ: Մեր ակումբի ֆուտբոլիստը (1982-84) և ֆուտբոլային աշխարհի կուռքը: Հանգչիր խաղաղությամբ»:

«Շնորհակալություն ամեն ինչի համար, Դիեգո»:

Paris Saint-Germain. - «Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»:

Premier League. - «Մենք խորապես վշտացած ենք ֆուտբոլային մեծության՝ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ, բացառիկ օժտված ֆուտբոլիստ, որը գերազանցել է սպորտը: Մեր մտքերն ու խորին ցավակցությունները Դիեգոյի ընտանիքին, ընկերներին ու նրանց, ովքեր ճանաչում էին նրան»:

Arsenal. - «Մեծագույններից մեկը, որ երբևէ ֆուտբոլ է խաղացել: Ներշնչանք ամբողջ աշխարհի համար: Մեծ կորուստ է ֆուտբոլային ընտանիքի համար: Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո»:

Chelsea FC. - «Իր արվեստի հանճարը: Իր խաղի վարպետը: Բոլոր ժամանակների մեծագույններից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո Մարադոնա»:

Manchester United. - «Ֆուտբոլը կորցրեց իր մեծագույն կուռքերից մեկին: Հանգչիր խաղաղությամբ Դիեգո Մարադոնա»:

AS Roma. - «Ֆուտբոլային աշխարհի հավերժ լեգենդ: Գնաս բարով, Դիեգո»:

TSG Hoffenheim EN. - «Սև օր ֆուտբոլի համար... Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո»:

Iker Casillas. - «Տխուր օր ֆուտբոլի համար: Մարադոնան հեռացավ կյանքից: Հանգչիր խաղաղությամբ, այս մարզաձևի հանճար»:

Jamie Carragher. - «Ես երբեք չեմ մոռանա 8 տարեկանում Դիեգո Մարադոնայի խաղը Մեքսիկայի Աշխարհի առաջնությունում դիտելը: Այլևս երբեք չեմ տեսել այդպիսի բան: Տխուր լուր է»:

Kylian Mbappé. - «Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ: Դու հավերժ կմնաս ֆուտբոլի պատմության մեջ: Շնորհակալություն այն ամբողջ վայելքի համար, որ պարգևել ես աշխարհին»:

Kasper Schmeichel. - «Անշուշտ, լավագույնը, որ երբևէ ֆուտբոլ է խաղացել և բացարձակ ջենթլմեն: Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո Մարադոնա»:

Bundesliga English. - «Բոլոր ժամանակների մեծագույն խաղացողներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, Դիեգո Մարադոնա»:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0