60 տարեկանում մահացել է լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան: Այս մասին հաղորդում է Clarin-ը: «Նապոլիի» ու Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի մահվան պատճառը սրտի կանգն է:
Նոյեմբերի 11-ին Մարադոնան դուրս էր գրվել հիվանդանոցից: Նախկին ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել սուբդուրալ հեմատոմայի պատճառով: Հաղորդվում էր, որ դուրս գրվելուց հետո Մարադոնան տեղափոխվել էր կլինիկա՝ ալկոհոլային կախվածությունից բուժվելու համար: