«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Կիևի «Դինամոյի» նկատմամբ (4-0):
«Այս հանդիպմանը խաղադաշտ էր դուրս եկել հենց այն «Բարսելոնան», որը մենք նախընտրում ենք տեսնել: Իմ տղաներն այս խաղում գերակայում էին, այնպես որ ես կարող եմ հպարտանալ նրանցով: Կարծում եմ՝ առաջին խաղակեսում մեզ չբավականացրեց արդյունավետությունը գրոհի վերջնական փուլում, բայց ընդհանուր առմամբ ես շատ գոհ եմ այս խաղից:
Գրիզմանը թեթև վնասվածք ուներ, միայն այդ պատճառով նա խաղը սկսեց պահեստայինների նստարանից:
Կարևոր է հանգիստ տալ ոմանց ու խաղաժամանակ՝ այլոց. նրանց, ովքեր ամեն օր մարզումներին ջանք են թափում, բայց հաճախ չեն խաղում: Օրինակ, Օսկար Մինգեսան ցույց տվեց, որ իր վրա կարելի է հույս դնել», - Կումանի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: