Ռենի «Ռոազոն Պարկ» մարզադաշտում ավարտվեց ՉԼ խմբային փուլի 4-րդ տուրի «Ռեն» - «Չելսի» հանդիպումը: Անգլիական ակումբը հաղթեց 2-1 հաշվով:
22-րդ րոպեին հաշիվը բացեց Կալում Հադսոն-Օդոին: Տանտերերը հաշիվը հավասարեցրին 85-րդ րոպեին. աչքի ընկավ Սերու Գիրասսին: Սակայն ավելացված ժամանակում Օլիվիե Ժիրուն հաղթանակ ապահովեց լոնդոնյան ակումբին:
«Չելսին» հավաքեց 10 միավոր ու դարձավ E խմբի միանձնյա առաջատար՝ վաղաժամ ապահովելով ՉԼ փլեյ-օֆֆի ուղեգիրը:
E խմբի՝ զուգահեռաբար ընթացող «Կրասնոդար» - «Սևիլյա» խաղում իսպանական ակումբը հաղթեց 2-1 հաշվով՝ հաղթական գոլը խփելով 95-րդ րոպեին: Խաղի 4-րդ րոպեին հաշիվը բացեց Իվան Ռակիտիչը: Երկրորդ խաղակեսում՝ 56-րդ րոպեին «Կրասնոդարի» հարձակվող Վանդերսոնը հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման վերջակետը դրեց Մունիր Էլ-Հադդադին: