TotalFootball.am


24.11.20 21:17

Սալահը կորոնավիրուսից հետո վերսկսել է մարզումները


«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ՉԼ խմբային փուլում «Ատալանտայի» հետ խաղին ընդառաջ պատմել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի վիճակի մասին: Եգիպտոսցին հաղթահարել է կորոնավիրուսը:

«Մոն երեկ մարզվել է թիմի հետ և լավ տեսք ունի: Վերջին բոլոր թեստերը բացասական արդյունք են ունեցել, այնպես որ, եթե այդ պահից ի վեր ոչինչ չի փոխվել, ապա նա հասանելի է խաղի համար: Տեսնենք՝ ինչպես կվարվենք՝ հաշվի առնելով, որ նրա կարանտինն ավարտվել է ընդամենը 3 օր առաջ», - Կլոպի խոսքերն է մեջբերել «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլ» - «Ատալանտա» խաղը կկայանա նոյեմբերի 25-ին, «Էնֆիլդ» մարզադաշտում: Խաղի մեկնարկը՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0