«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Վիկտոր Ֆոնտը պատմել է «Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆեռան Սորիանոյի հետ կայացած զրույցի մասին: Հաղորդվում էր, որ անգլիական ակումբը հետաքրքրված է «կապտանռնագույնների» հարձակվողի ծառայություններով:
«Ես արդեն Սորիանոյին ասել եմ՝ մոռանալ Մեսսիի մասին ու Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար այլընտրանքային տարբերակներ փնտրել: Քանի որ Լեոն մնալու է «Բարսելոնայում», և մենք կհաղթենք այս մրցաշարը», - Ֆոնտի խոսքերն է մեջբերել Lesportiudecatalunya.cat-ը:
Հիշեցնենք՝ անցած ամառ Մեսսին փորձում էր վաղաժամ խզել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ: Կողմերը չկարողացան համաձայնության գալ, Մեսսին որոշ ժամանակ բոյկոտում էր թիմի մարզումները, սակայն ի վերջո համաձայնեց մնալ թիմում: