Մեծ Բրիտանիայի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 23-ին, հայտարարել է դեկտեմբերի 2-ից կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի կանոնակարգի չեղարկման մասին:
Ըստ BBC-ի տեղեկությունների՝ երկիրը կաբաժանեն ռիսկի 3 գոտու: Ամենացածր ռիսկի գոտում բացօթյա սպորտային իրադարձություններին կկարողանա ներկա գտնվել 4000 հանդիսական: 2000 երկրպագուի մուտք կթույլատրվի ռիսկի երկրորդ մակարդակի գոտի, իսկ երրորդ գոտի՝ 0: Սպասվում է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես կգա հեռուստատեսային համապատասխան հայտարարությամբ:
ԱՊԼ-ի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանել այս նորությունը: