«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն կորոնավիրուսի կրկնակի թեստ է հանձնել: Թեստի արդյունքը բացասական է: Արդյունքում նա վերսկսել է թիմի հետ մարզումները:
Ջեկոն երկու շաբաթ բուժվում էր կորոնավիրուսից: «Ինձ լավ եմ զգում: Ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց», - Ջեկոյի խոսքերն է մեջբերել Tuttomercatoweb-ը:
Այժմ հարձակվողը կկարողանա մասնակցել Ա Սերիայի 9-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղին, որը կկայանա նոյեմբերի 29-ին: Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի՞ արդյոք ԵԼ-ի՝ «Կլուժի» դեմ խաղին, որը նախատեսված է նոյեմբերի 26-ին: