Globe Soccer-ը պաշտոնական կայքում մեկնարկել է 2020-ի լավագույն ֆուտբոլիստի, մարզչի և ակումբի կոչման հավակնորդների համար քվեարկությունը:
Նոմինանտների ցանկը.
Լավագույն ֆուտբոլիստ - Չիրո Իմմոբիլե («Լացիո»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Կարիմ Բենզեմա («Ռեալ»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Մարկինյոս (ՊՍԺ), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Սերժ Գնաբրի («Բավարիա»):
Լավագույն ակումբ - «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս (Իտալիա). «Լիվերպուլ» (Անգլիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ռեալ», «Սևիլյա» (երկուսն էլ՝ Իսպանիա):
Լավագույն մարզիչ - Ժան Պյեռո Գասպերինի («Ատալանտա»), Հանս-Դիտեր Ֆլիկ («Բավարիա»), Խուլեն Լոպետեգի («Սևիլյա»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Թոմաս Տուխել (ՊՍԺ):
Հիշեցնենք՝ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» թրեբլ ձևակերպեց՝ դառնալով Գերմանիայի չեմպիոն, ՉԼ չեմպիոն և ազգային Գավաթի հաղթող: «Յուվենտուսը» կրկին հաղթեց Ա Սերիան: «Լիվերպուլը» 30 տարվա մեջ առաջին անգամ ԱՊԼ-ի չեմպիոն դարձավ, ՊՍԺ-ն ՉԼ-ի ֆինալիստ էր, «Ռեալը»՝ Իսպանիայի չեմպիոն, իսկ «Սևիլյան» հաղթեց Եվրոպա Լիգան: