«Ռոման» ցանկանում է թիմում պահել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Մխիթարյանի պայմանագրի ժամկետը երկաձգելու գործընթացը կարող է ավարտին հասցվել մինչև տարվա վերջ:
Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականին: Նշվում է, որ այն կերկարաձգվի նվազագույնը մեկ տարով:
Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում Ա Սերիայի 8 խաղում դարձել է 5 գոլի հեղինակ: