«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նոր ռեկորդ է սահմանել:
Հարձակվողն Ա Սերիայի 8-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ խաղի 20-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ: 39-ամյա Իբրահիմովիչը գոլի հեղինակ է դառնում Ա Սերիայի արդեն 8-րդ անընդմեջ խաղում:
Նա դարձավ ակումբի պատմության առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է գրանցել այդ ցուցանիշը: