«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին:
«Միշտ ասել եմ, որ Մխիթարյանը մեծագույն պրոֆեսիոնալ է: Նա խելացի է և կարողանում է խաղալ մի քանի դիրքում: Նա իր խաղով օրինակ է ծառայում մյուսներին»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերել Football-Italia-ն: