Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Պարմային»: Հռոմեական ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բորխա Մայորալը:
Whoscored վիճակագրական կայքը խաղից հետո ավանդաբար տվել է ֆուտբոլիստների իր գնահատականները: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով 9 գնահատականը: