Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Տամբովին»:
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից դաշտ էին դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանը և Վարազդատ Հարոյանը: Վերջինս 64-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից:
«Տամբովը» 15 խաղից հետո վաստակել է 12 միավոր և 13-րդ տեղում է: