«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Տոտենհեմի» դեմ այսօր կայանալիք խաղից առաջ խոսել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին:
«Մոուրինյուն իսկապես լավ է կատարում իր աշխատանքը «Տոտենհեմում»: Այնպես, ինչպես մյուս ակումբներում: Եթե նրանք միավորներ չկորցնեին «Նյուքասլի» և «Վեսթ Հեմի» հետ խաղերում, ապա առաջատար կլինեին:
Իհարկե, «Տոտենհեմը» չեմպիոնության հավակնորդ է»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել BBC-ն: