«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից: 26-ամյա իսպանացու գործակալը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ իր հաճախորդը կհեռանա թիմից հունվարին:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Ռեալը» պատրաստ է բաց թողնել Իսկոյին:
Հաղորդվում է, որ Իսկոյի նման որոշման պատճառ է դարձել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ ունեցած բարդ հարաբերությունները:
Նշվում է, որ «Ռեալը» 60-70 մլն եվրո է գնահատում Իսկոյի տրանսֆերը, որի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին: