«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը վերսկսել է մարզումները: Հոլանդացին, որը ծնկի վնասվածք էր ստացել «Էվերթոնի» դեմ խաղում, արդեն վերսկսել է թեթև մարզումները: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե երբ ֆուտբոլիստը լիարժեք կապաքինվի վնասվածքից:
Հիշեցնենք, որ հոլանդացին վիրահատության էր ենթարկվել նախորդ ամիս: