«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի պայմանագրի ժամկետը կերկարաձգվի, եթե հռոմեական ակումբն ընթացիկ մրցաշրջանի արդյունքում Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճի:
Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Ըստ աղբյուրի՝ 47-ամյա մասնագետի պայմանագրում նման կետ է ներառված: Հաղորդվում է նաև, որ «Ռոման» բանակցում է Ֆոնսեկայի հետ թարմացված պայմաներով նոր պայմանագիր կնքելու համար:
Ֆոնսեկայի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: