«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը PlayStation 5-ի Եվրոպայում վաճառքի առաջին իսկ օրը անակնկալ է մատուցել թիմակիցներին:
«Միլանի» մի շարք ֆուտբոլիստներ ինստագրամյան էջերում գրառումներ են կատարել՝ շնորհակալություն հայտնելով Իբրահիմովիչին PlayStation5 նվեր ստանալու համար:
Sony-ն PlayStation 5-ը Եվրոպայում վաճառքի է հանել նոյեմբերի 19-ին: