Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում շարունակում է պատրաստվել Իտալիայի Ա Սերիայի 8-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղին, որը նախատեսված է կիրակի՝ նոյեմբերի 22-ին:
Այս խաղը բաց կթողնեն Քրիս Սմոլինգը, որի մոտ սննդային թունավորում է հայտնաբերվել և Էդին Ջեկոն, որը դեռ չի ապաքինվել կորոնավիրուսից: