Թոնի Նադալը՝ իսպանացի թենիսիստ Ռաֆաել Նադալի հորեղբայրն ու նախկին մարզիչը, համեմատել է իր զարմիկի և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կարիերայի ուղիները:
«Նրանց կարելի է համեմատել, քանի որ նրանք պատմության լավագույնների թվում են: Կարծում եմ, որ Լեո Մեսսին ընդհանրապես լավագույնն է պատմության մեջ: Նա գերազանցում է մյուսներին:
Ես Պելեի խաղերից այդքան էլ շատ չեմ դիտել, բայց աղոտ հիշում եմ 1970 թվականի աշխարհի առաջնությունը, երբ ես 10 տարեկան է: Այդ ժամանակ դեռ չէի կարող լավ դատել խաղադաշտում կատարվողը: Դի Ստեֆանոն նույնպես մեծագույն ֆուտբոլիստ էր, բայց Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է արդեն 15 տարի: Նա անհավանականն է անում:
Ռաֆաելը նույնպես պատմության լավագույններից է: Նրանք իսկապես տարբեր ճանապարհներով են հասել իրենց մակարդակին, բայց Մեսսին մոտ է այն բանին, ինչ անում է Ֆեդերերը՝ իրենց խաղի ոճի շնորհիվ: Սակայն
Ռաֆայի ու Մեսսիի ուղիները նման են», - ասել է Նադալ-ավագը DAZN-ին տված հարցազրույցում: