«Ռեալի» ֆուտբոլիստներ Էդեն Ազարն ու Էդեր Միլիտաոն կորոնավիրուսի թեստ են հանձնել:
Ըստ Marca-ի տեղեկությունների՝ երկու ֆուտբոլիստների՝ այսօր հանձնած ՊՇՌ-թեստերի արդյունքները բացասական են: Դա նշանակում է, որ այսօրվանից Ազարն ու Միլիտաոն կկարողանան վերադառնալ «Ռեալի» հետ մարզումներին:
Ֆուտբոլիստները կկարողանան մասնակցել Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Վիլյառեալի» հետ խաղին, որը կկայանա շաբաթ օրը:
Երեկ՝ նոյեմբերի 18-ին, կորոնավիրուսի բացասական թեստ էր հանձնել Կազեմիրոն: Նա նույնպես կկարողանա մասնակցել «Վիլյառեալի» դեմ խաղին: