«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
49-ամյա մասնագետի ու ակումբի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Գվարդիոլան 5-րդ մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիում»: Նրա օրոք թիմը երկու անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ հաղթել է երկրի Գավաթն ու 3 անգամ՝ Լիգայի Գավաթը:
Իսպանացին «Սիթին» գլխավորել է 2016 թվականին: Եթե մինչև վերջ լրացնի պայմանագիրը, ապա անգլիական ակումբում 7 մրցաշրջան կանցկացնի: