Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկո ԱԼարկոնը տրանսֆերի է հանվել: Այս մասին հաղորդում է El Confidencial-ը:
Ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել կիսապաշտպանին՝ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի թույլտվությամբ: Հաղորդվում էր, որ Իսկոն կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում: 28-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է «Էվերթոնը»: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, որն Իսկոյի հետ աշխատել է «Ռեալում», նախատեսում է տրանսֆերն իրականացնել 2021-ի հունվարին:
Իսկոն «Ռեալում» է 2013 թվականից: Իսկ մինչ այդ խաղացել է «Մալագայում» և «Վալենսիայում: