TotalFootball.am


29.10.20 19:12

Սարրին «Յուվեի» հետ պայմանավորվել է պայմանագիրը խզելու շուրջ


«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրցիո Սարրին ակումբի հետ պայմանագիրը կխզի հեռացվելուց գրեթե 3 ամիս անց:

Ինչպես հաղորդում է Sport Mediaset-ը՝ երկարատև բանակցություններից հետո մասնագետն այնուհանդերձ թուրինյան ակումբի հետ համաձայնեցրել է պայմանագիը խզելու պայմանները: Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին:

Հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» հարկադրված կլինի Սարրիին 20 միլիոն եվրո վճարել պայմանագիրը խզելու համար: Իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2022 թվականը:

Հիշեցնենք՝ Սարրին հեռացվեց ՉԼ նախորդ խաղարկության 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0