TotalFootball.am


29.10.20 11:17

Կումանը՝ «Յուվեի» հետ հանդիպման մասին. «Սա «Բարսայի» լավագույն խաղն էր այս մրցաշրջանում»


«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Յուվենտուսի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին (2:0): 

«Շատ կարևոր է գոլային պահեր ստեղծելը: Մենք առավելություն ունեինք այս խաղում: Գրիզմանի բախտը չէր բերում, չնայած նրա հարվածներն իդեալական էին: Նա պետք է շարունակի աշխատել և գոլերը կլինեն: 

Թիմը բնավորություն ցույց տվեց: Բարտոմեուի հեռանալու որոշումը չէր ազդել թիմի վրա: Մենք մտածում ենք միայն սպորտային հատվածի մասին: Մենք կենտրոնացած ենք ֆուտբոլի վրա: Հիանալի հանդիպում անցկացրեցինք՝ խաղալով մեր ֆուտբոլը: 

Իմ և Մեսսիի հարաբերությունը երբեք բարդ չեն եղել: Խաղի վերջում ասացի նրան միայն այն, որ նա պետք է ավելի շուտ գոլ խփեր»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0