TotalFootball.am


28.10.20 14:14

Պիկֆորդը թիկնապահներ է վարձել. երկրպագուները սպառնում են դարպասապահին Վան Դեյկին հասցրած վնասվածքից հետո


«Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը թիկնապահներ է վարձել այն բանից հետո, երբ երկրպագուները սկսել են սպառնալ նրան: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 

Մերսիսայդյան դերբիի ժամանակ Պիկֆորդը ծանր վնասվածք է հասցրել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ Վան Դեյքին, ինչից հետո երկրպագուները սպառնացել են, որ կսպանեն «Էվերթոնի» դարպասապահին: 

«Ջորդանը շոկի մեջ էր այն վիրավորանքներից, որը ստացել էր խաղից հետո: Նա ցանկանում է անել ամեն ինչ, որպեսզի ապահովի իր ընտանիքի անվտանգությունը»,ճ գրել է Daily Mail-ը: 

Պիկֆորդը դիմել է թիկնապահական հատուկ կազմակերպության: Բացի թիկնապահներ տրամադրելուց, դարպասապահին խորհուրդ են տվել չօգտվել սոց. ցանցերից, որպեսզի երկրպագուները չկարողանան պարզել նրա գտնվելու վայրը: 

Պիկֆորդն ապրում է կնոջ և մեկ տարեկան որդու հետ: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0