TotalFootball.am


27.10.20 10:53

Տիգրան Բարսեղյան. «Գոլերս նվիրում եմ իմ հայրենակիցներին»


Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դուբլի հեղինակ էր դարձել Ղազախստանի առաջնության 15-րդ տուրի «Օկժետպեսի» դեմ խաղում, կիսվել է տպավորություններով: 

-Ուրախ եմ, որ դարձա դուբլի հեղինակ հատկապես, որ կարողացա օգնել թիմին հաղթանակ տոնել շատ կարևոր խաղում: Հիմա պետք է ավելի ուշադիր լինենք, մոռանանք այս խաղի մասին և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը: 

- Առաջին գոլից հետո այն տոնեցիր զինվորական ողջույնի ժեստով: Ի՞նչ էր դա նշանակում: 

- Ինչպես գիտեք, հօմա իմ հայրենիքում՝ Հայաստանում, պատերազմական իրավիճակ է: Այդ ժեստով գոլերը նվիրեցի հայրենակիցներիս, որոնք հիմա դժվար իրավիճակում են գտնվում: Հույս ունեմ, որ շուտով իմ հայրենիքում ամեն ինչ կկարգավորվի և խաղաղություն կտիրի: 

- Առջևում «Կայրաթի» դեմ սկզբունքային հանդիպումն է: Ի՞նչ կարող են սպասել երկրպագուներն այս խաղից: 

-Այս հաղթանակից հետո կարելի է ասել ամեն ինչ, սակայն մենք պետք է յուրաքանչյուր խաղի մոտենանք առավելագույն կենտրոնացվածությամբ և միայն մի նպատակով՝ հաղթանակ տոնել»,- Բարսեղյանի խոսքն է մեջբերել «Աստանայի» մամուլի ծառայությունը: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0