TotalFootball.am


26.10.20 22:22

«Կլասիկոյի» VAR-օգնականը մրցավարին խորհուրդ է տվել 11-մետրանոց չնշանակել


Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը՝ Պրիմերայի 7-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպման VAR-օգնականը, գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերին խորհուրդ է տվել 11-մետրանոց չնշանակել կատալոնական ակումբի տուգանային հրապարակում «սերուցքայինների» պաշտպան Սերխիո Ռամոսի ընկնելուց հետո: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Մարտինեսը Մունուերին ասել է, որ Ռամոսն առաջինն է խախտում արել «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի նկատմամբ: Այդ կապակցությամբ «Բարսելոնան» մտադիր է պահանջել Մունուերի ու VAR-օգնականի միջև քննարկման աուդիոձայնագրությունը, որպեսզի պարզեն, թե հատկապես ինչ է տեղի ունեցել այդ պահին: «Բարսելոնայում» վստահ են, որ ակումբի դեմ արշավ է իրականացվում Վելասկո Կարբալյոյի գլխավորությամբ, ով պատասխանատու է մրցավարների նշանակման համար:





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0