TotalFootball.am


25.10.20 16:28

Ռոնալդուի կորոնավիրուսի թեստը նորից դրական է, բայց նա դեռ շանս ունի խաղալ «Բարսայի» դեմ


«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը նորից դրական է եղել: 

Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և մարզվում է անհատական ծրագրով: 

Այսօր սպասվող «Վերոնայի» դեմ խաղը Ռոնալդուն բաց է թողնելու, սակայն դեռ շանս ունի խաղալ «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում: Դրա համար անհրաժեշտ է, որ պորտուգալացի խաղացողի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական լինի խաղից մեկ օր առաջ՝ այսինքն երեքշաբթի: 

«Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0