TotalFootball.am


24.10.20 16:31

Էդինսոն Կավանիի նորամուտը կարող է կայանալ «Չելսիի» դեմ խաղում


«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը հայտարարել է, որ հարձակվող Էդինսոն Կավանին կարող է նորամուտը նշել «սատանաների» կազմում ԱՊԼ-ի 6-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում:

«Էդինսոնն արդեն վաղուց չի խաղացել, նրան ժամանակ էր հարկավոր պատրաստվելու համար: Կավանին բնությունից օժտված է հրաշալի մարզավիճակով, նա հետևել է իրեն: Երկու շաբաթ Կավանին կարանտինում էր, բայց մենք նրան պայմաններ էինք հատկացրել, մարզասրահ ու վազքի մարզասարք: Նա տեսանյութեր ու տվյալներ էր հրապարակում մարզումներից: Կավանին պատրաստ չէր ՊՍժ-ի հետ խաղալուն, շատ վաղ էր, նա դեռ բավականաչափ մարզավիճակ չէր հավաքել: Այս պահին Էդինսոնը կատարել է իր անհրաժեշտ աշխատանքը, և ես հուսով եմ, որ նա պատրաստ է «Չելսիի» հետ խաղին», - Սուլշերի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Կավանին ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ է դարձել հոկտեմբերի 6-ին: «Չելսիի» հետ խաղը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 24-ին, Երևանի ժամանակով 20:30-ին:





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0