TotalFootball.am


21.10.20 11:37

[ՊԱՇՏՈՆԱԿԱՆ] «Բարսան» երկարաձգել է Պիկեի, Տեր Շտեգենի, Դե Յոնգի և Լենգլեի պայմանագրերը


«Բարսելոնան» հայտարարել է 4 ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրեր ստորագրելու մասին: 

Թիմի պաշտպան Ժերար Պիկեի պայմանագրի ժամկետը, որն ավարտվում էր 2022 թվականին, երկարաձգվել է մինչև 2024 թվականը: Սակայն այս կետը ակտիվանա այն դեպքում, երբ հաջորդ մրցաշրջանում իսպանացի պաշտպանի որաշակի քանակությամբ խաղեր անցկացնի ակումբում: 

Պիկեի հրաժարագինը սահմանվել է 500 մլն եվրո: 

Թիմի դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականը: Հրաժարագինը նույնպես սահմանվել է 500 մլն եվրո: 

Պաշտպան Կլեման Լենգլեի և կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգի պայմանագրերը երկարաձգվել են մինչև 2026 թվականը: Ֆրանսիացի պաշտպանի հրաժարագինը կազմում է 300 մլն եվրո, իսկ հոլանդացի կիսապաշտպանինը՝ 400 մլն եվրո: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0