TotalFootball.am


15.10.20 16:52

Հայտնի են Golden Boy 2020-ի հավակնորդները


Tuttosport պարբերականը ներկայացրել է 2020 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակի՝ Golden Boy-ի հավակնորդների ցանկը, որում տեղ են գտել 20 ֆուտբոլիստներ: 

Նրանք են՝ Միտչել Բակեր (ՊՍԺ, Նիդեռլանդներ), Էդուարդո Կամավինգա («Ռենն», Ֆրանսիա), Ջոնաթան Դևիդ («Լիլլ», Կանադա), Ալֆոնսո Դևիս («Բավարիա», Կանադա), Սերժինյո Դեստ («Բարսելոնա», ԱՄՆ), Ֆաբիու Սիլվա («Վուլվերհեմփթոն», Պորտուգալիա), Անսու Ֆաթի («Բարսելոնա», Իսպանիա), Ֆիլիպ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Ռայան Գրավենբերխ («Այաքս», Նիդեռլանդներ), Մեյսոն Գրինվուդ («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դորտմունդ, Նորվեգիա), Կալում Հադսոն-Օդոի («Չելսի», Անգլիա), Դեյան Կուլուսևսկի («Յուվենտուս», Շվեդիա), Ռոդրիգո («Ռեալ», Բրազիլիա), Բուկայո Սակա («Արսենալ», Անգլիա), Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դորտմունդ, Անգլիա), Դոմինիկ Սոբոսլոի («Ռեդ Բուլլ Զալցբուրգ», Հունգարիա), Սանդրո Տոնալի («Միլան», Իտալիա), Ֆերան Տորես («Մանչեսթեր Սիթի», Իսպանիա), Վինիսիուս Ժունիոր («Ռեալ», Բրազիլիա): 

Հաղթողը կորոշվի առաջատար սպորտային պարբերականների լրագրողների քվեարկության արդյունքում: 

Գործող մրցանակակիրը Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշն է: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0