TotalFootball.am


27.09.20 12:14

Կոնտե. «Մարզիչը պետք է ավելի շատ հաճույք ստանա պրոցեսից և ոչ թե արդյունքից»


«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Ա Սերիայի 2-րդ տուրում «Ֆիորենտինայի» նկատմամբ տոնած կամային հաղթանակի մասին: 

«Իհարկե, 3 միավորը կարևոր է, բայց պետք է գնահատել մեր ցուցադրած խաղը: Ուրախալի է, որ մենք 4 գոլ խփեցինք և մի շարք պահեր ունեինք: Մրցակցի դարպասապահը լավ խաղաց: Մենք լավ էինք գրոհում, բայց վատ էինք պաշտպանվում մրցակցի հակագրոհների ժամանակ: 

Մենք պետք է պաշտպանվենք հարձակվելով: Ուզում ենք ճնշում գործադրել մրցակիցների վրա: Ես հիացած էի մեր հարձակման գծի խաղացողներով: Էրիկսենի հետ աշխատում ենք այնպես, ինչպես մյուսների հետ: Բոլորին պետք է ֆունկցիոնալ լավ վիճակի վերենք: Ես հավատում եմ նրան, նա լավ տղա է: Երբեմն ես շատ եմ զայրանում պարտությունից հետո և մոռանում եմ, որ մարզիչը պետք է հաճույք ստանա պրոցեսից և ոչ թե արդյունքից»,- Կոնտեի խոսքն է մեջբերել Football Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0