TotalFootball.am


26.09.20 15:42

«Բարսան» հրաժարվել է Կավանիին և Ջեկոյին ձեռք բերելու տարբերակներից


«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի և ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիի ծառայություններն առաջարկվել էին «Բարսելոնային», սակայն կատալոնական ակումբը հրաժարվել էր նրանց ձեռք բերելու տարբերակներից: 

Այս մասին հայտնում է Marca-ն: 

Նշվում է, որ ակումբը չի ցանկացել տարեց ֆուտբոլիստների տարբերակներ դիտարկել: «Բարսելոնան» փոխարինող է փնտրում Լուիս Սուարեսին, որը տեղափոխվել է «Ատլետիկո»: 

Ավելի վաղ հաղորդվում է, որ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0