TotalFootball.am


22.09.20 02:52

Իբրահիմովիչ. «Ես նման եմ Բենժամին Բատոնին. ծնվում եմ ծեր, իսկ մահանում՝ երիտասարդ»


«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Ա Սերիայի եառաջին տուրում «Բոլոնյայի» նկատմամբ տոնած հաղթանակի մասին: Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողի դուբլը 2:0 հաշվով հաղթանակ պարգևեց «ռոսոներիներին»: 

«Ես լավ մարզավիճակում եմ, իսկ սա մրցաշրջանի երկրորդ պաշտոնական հանդիպումն է: Մենք հաղթեցինք, իսկ ես կարող էի ավելի շատ գոլ խփել: 20 տարի երիտասարդ լինելու դեպքում, մի քանի գոլ էլ կխփեի: 

Ես ծեր չեմ, ես ասես Բենժամին Բատոնն եմ՝ ծնվում եմ ծեր և մահանում երիտասարդ: 

Իսկ եթե լուրջ, ապա թիմը շատ լավ աշխատեց: Մենք լիովին պատրաստ չենք և այդ պատճառով էլ մի շարք սխալներ թույլ տվեցինք: Մեր նպատակն է ավելի լավ հանդես գալ, քան նախորդ մրցաշրջանում: Երիտասարդները քրտնաջան մարզվում են, լսում են փորձառու խաղացողների խորհուրդները: Նրանց մոտ կարգապահության առումով ամեն ինչ կարգին է: Վերջին 6 ամիսներից հետո տղաները գիտեն, թե ինչ պետք է անել հաջողության հասնելու համար՝ կենտրոնացվածությունը պահել ամեն օր: 

Այս տարի պետք է խաղից խաղ առաջ գնանք, վստահ խաղ ցուցադրենք և յուրաքանչյուր հանդիպում ընդունենք ինչպես եզրափակիչ: 

Ինձ դուր է գալիս, որ իմ վրա պատասխանատվություն է դրված: Ոչ ոք իմ վրա ճնշում չի գործադրում: Չեմ ուզում, որ որևէ մեկը խոսի իմ տարիքի մասին: Ուզում եմ, որ ինձ վերաբերվեն այնպես, ինչպես մյուսներին: 

Կապ չունի, որ ես 38 տարեկան եմ: Ուզում եմ, որ ինձ գնահատեն որպես 20 տարեկանի»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Sky Sport Italia-ն: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0