TotalFootball.am


12.08.20 14:35

«Օմոնիայի» մարզիչը՝ անցկացրած ընկերական խաղի և «Արարատ-Արմենիայի» հետ սպասվող մրցավեճի մասին


Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» առաջիկա մրցակից «Օմոնիան» երեկ կայացած ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Դոքսային»: Կիպրական թիմի գլխավոր մարզիչ Հյոնինգ Բերգը խոսել է այդ խաղի և «Արարատ-Արմենիայի» հետ սպասվող մրցավեճի մասին: 

«Լավ խաղ ստացվեց: Կարծում եմ՝ մենք այն մակարդակի վրա չենք, որին կարող ենք լինել: Հիմա ես ուրախ եմ, որ ընկերական խաղերն ավարտվել են և մենք սկսում ենք նոր մրցաշրջանը: 

Անցած տարի լավ մրցաշրջան ենք անցկացրել և ամեն ինչ կանենք, որպեսզի այս տարի և լավ մրցաշրջան անցկացնենք: 

Սա լավ թեստ էր Չեմպիոնների լիգայի խաղից առաջ: Կախված ֆուտբոլիստների վիճակից, մարզումներից, կարծում եմ՝ մենք պատրաստ կլինենք ՉԼ-ի խաղին: 

Այսպիսի խաղերում որպես կանոն չես պատրաստվում այնպես, ինչպես պաշտոնական խաղերին: Տրամադրվածությունը նույնպես տարբերվում է: Դա է պատճառը, որ այսպիսի խաղերը երբմն դժվար են ստացվում: Հաջորդ շաբաթ պաշտոնական խաղին մենք ավելի լավ կպատրաստվենք, որպեսզի մրցունակ լինենք և հաղթենք: 

Սա ընկերական խաղ էր և արդյունքն այդքան էլ կարևոր չէր, սակայն մեր փոխարինումներն արդյունք տվեցին: Առաջին կեսում մենք լավ էինք գործում, բայց չէինք կարողանում արդյունավետ լինել դաշտի վերջին երրորդում: 

«Արարատ-Արմենիայի» հետ սպասվող խաղի մասին 

«Նորմալ թիմ է, որը հաղթել է Հայաստանի առաջնությունը: Դժվար խաղ է լինելու և մենք պետք է 100 տոկոսով պատրաստ լինենք: 90 րոպե պետք է մեր լավագույն խաղը ցուցադրենք: 

Իհարկե, հիմա իրավիճակն այլ է, քանի որ երկու խաղի փոխարեն մեկն ենք անցկացնելու, բայց դա երկու թիմերի համար էլ նույնն է: 

Տրանսֆերների մասին 

«Չգիտեմ, երեկ ու այսօր նորություն չկան: Կարծում եմ՝ յուրաքանչյուր թիմ էլ կփորձի ուժեղացնել կազմը: Մենք նույնպես: Միևնույն ժամանակ, մենք ունենք լավ թիմ և շատ լավ խաղացողներ: Նրանք ունեն լավ բնավորություն: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0