TotalFootball.am


06.08.20 03:52

«Ինտերի» գլխավոր տնօրենը հաստատել է Սանչեսի տրանսֆերի լուրը


«Ինտերի» գլխավոր տնօրեն Բեպպե Մարոտան հայտարարել է, որ ակումբն առաջիկա օրերին 3 տարվա պայմանագիր կստորագրի «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի հետ: 

«Սա դեռևս պաշտոնական չէ, բայց Սանչեսն առաջիկա 3 մրցաշրջաններում մեր հետ կլինի: Մենք հավատում ենք նրան և երջանիկ ենք»,- Մարոտայի խոսքն է մեջբերել BBC-ն: 

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 22 խաղ՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0