TotalFootball.am


06.08.20 00:02

ՊՍԺ-ի ևս մեկ առանցքային ֆուտբոլիստ կարող է բաց թողնել «Ատալանտայի» դեմ խաղը


ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ատալանտայի» դեմ հանդիպումը: 

Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, իտալացի ֆուտբոլիստը վնասվածք է ստացել՝ մարզման ժամանակ բախվելով թիմակիցներից մեկին: 

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Վերատին կհասցնի ապաքինվել մինչև «Ատալանտայի» դեմ խաղը, որը կկայանա օգոստոսի 12-ին: 

Հիշեցնենք, որ հարցականի տակ է նաև թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը: Վերջին տեղեկություններով, ֆրանսիացու ապաքինումը լավ է ընթանում: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0