TotalFootball.am


05.08.20 22:06

Մխիթարյան. «Կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս հաղթանակ տոնել»


Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի «Սևիլյայի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով և խոսել թիմի նոր տակտիկական սխեմայի մասին: 

«Ես հարմարվել եմ այս սխեմային այնպես, ինչպես և նախորդ դեպքում: Այստեղ կարևոր է, թե ինչպես ես դու քեզ զգում խաղադաշտում, ինչպես ես օգնում թիմակիցներիդ: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս հաղթանակ տոնել: 

Հիմա մենք խաղում ենք 3-4-2-1 սխեմայով, իսկ ես ավելի մոտ եմ խաղում Էդին Ջեկոյին և մրցակցի դարպասին: 

Դա այն է, ինչի վրա մենք աշխատել ենք և արդյունք ենք ունեցել: Կշարունակեմ օգտակար լինել թիմին: 





  Լրահոս



Աշխարհ


Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0