TotalFootball.am


05.08.20 19:26

Մխիթարյան. «Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է»


Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սևիլյայի» դեմ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով: 

«Պետք է զգույշ լինենք, քանի որ դիմակայության ելքը վճռվելու է ոչ թե երկու, այլ մեկ խաղով: Պետք է տիրենք գնդակին, ոչ միշտ նետվենք առաջ, բայց վերահսկենք խաղը: Պետք է վստահություն ունենալ, որի շնորհիվ էլ հնարավոր է հաղթանակի հասնել»: 

- Նախորդ մրցաշրջանում չխաղացիք Եվրոպա լիգայի եզրափակչում: Դա Ձեզ համար լրացուցիչ մոտիվացիա՞ է հիմա: 

- Իհարկե, ցավալի էր նախորդ տարի չխաղալը: Բայց ամեն ինչ անցյալում է: Չեմ ուզում խոսել դրա մասին, դա ցավեցնում է ինձ: Այս տարի իրավիճակն այլ է: Ես միշտ ցանկանում եմ հասնել եզրափակչին: Վաղը նույնպես փորձելու ենք հաղթել և ճանապարհ հարթել դեպի եզրափակիչ: 

Հեշտ չի լինելու, բայց վստահ եմ, որ թիմը պատրաստ է այս խաղին: 

Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջաններից մեկն է, բայց վաղն այլ խաղ է լինելու: Դեռ Եվրոպա լիգայում գոլ չեմ խփել, վաղը 90 րոպե կունենամ դա անելու համար, բայց ավելի կարևոր է, որ թիմը հաղթանակի հասնի: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0