TotalFootball.am


04.08.20 11:29

Սմոլինգը չի հայտնվել «Ռոմայի»՝ Եվրոպա լիգայի հայտացուցակում. ֆուտբոլիստը վերադառնում է ՄՅՈւ


Անգլիացի պաշտպան Քրիս Սմոլինգը հրաժեշտ է տվել «Ռոմային»:

Երեկ ֆուտբոլիստը չի մարզվել, մարզաբազայից հավաքել է իրերը և հրաժեշտ տվել թիմին: Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, դեռևս հայտնի չէ, թե Սմոլինգը վերջնականապես է լքում «Ռոման», թե ակումբների համաձայնության գալու դեպքում ֆուտբոլիստը կվերադառնա: 

«Ռոման» այդպես էլ չկարողացավ համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Սմոլինգի լրիվ տրանսֆերը ձեռք բերելու հարցում: Անգլիացիները 20 մլն եվրո էին պահանջում + 5 մլն եվրո բոնուսների տեսքով: 

«Ռոման» երեկ ներկայացրել էր թիմի հայտացուցակը Եվրոպա լիգայի եզրափակիչ հատվածից համար, որից Սմոլինգը դուրս էր մնացել: 





  Լրահոս



Աշխարհ


Ամենաընթերցվածները

Վան   2   6
Ուրարտու   2   4
Ալաշկերտ   2   4
Արարատ   1   3
Արարատ-Արմենիա   2   2
Շիրակ   1   1
Նոա   2   1
Գանձասար-Կապան   2   1
Փյունիկ   3   1
Լոռի   1

  0