TotalFootball.am


13.07.20 13:11

Բարտոմեուն՝ Չավիի մասին. «Հիմա մենք նոր մարզիչ չենք փնտրում»


«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն խոսել է թիմի նախկին ավագ Չավի Էռնանդեսի՝ կատալոնական ակումբը գլխավորելու հավանականության մասին: 

«Չավին կլինի «Բարսայի» մարզիչը, քանի որ նա դա ուզում է, ինչպես և մենք: Նա լավ պատրաստված է: 

Բայց ամեն ինչ իր ժամանակին: Հիմա մենք մարզիչ չենք փնտրում և կենտրոնացած ենք Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հատվածի վրա»,- հայտարարել է Բարտոմեուն: 

Հիշեցնենք, որ վերջերս Չավին երկարաձգել էր պայմանագրի ժամկետը «Ալ-Սադդի» հետ մինչև 2021 թվականը: Այնուամենայնիվ, նրա պայմանագրում կա կետ, ըստ որի՝ կատալոնացին կարող է ընդունել «Բարսելոնայի» առաջարկը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0