TotalFootball.am


06.07.20 12:43

Մխիթարյանը խոսել է «Ռոմայի» վերջին ելույթների և իր խաղի մասին


Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է թիմի վերջին ելույթների և իր խաղի մասին: 

«Մենք պետք է աշխատենք մենթալիտետի վրա: Եթե մտքում դուք ուժեղ եք, ապա կարող եք բարելավել ֆիզիկական վիճակը: Եթե մտովի ուժեղ չեք, ապա կապ չունի, թե ֆիզիկապես ինչ վիճակում եք: 

Պետք է կենտրոնանալ մենթալիտետի վրա; Ֆիզիկական վիճակը կարելի է բարելավել մարզումների ժամանակ: Դա ժամանակի հարց է: Կարծում եմ՝ մենք առաջիկա մեկ-երկու խաղում կհասնենք դրան: Մենք նաև երկար պահեստայինների նստարան ունենք: 

Ես ինձ լավ եմ զգում, քանի որ առաջնության վերսկսվելուց հետո խաղացել եմ բոլոր հանդիպումներում: Բնականաբար, ռոտացիա լինում է և դա նորմալ է: Որևէ թիմում հնարավոր չէ հույս դնել միայն փորձառու խաղացողների վրա: Պետք է ստանալ միքս՝ փորձառուների, ուժեղների, երիտասարդների և խելացի խաղացողների շնորհիվ: 

Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին: Վստահ եմ, որ բոլոր փորձառու խաղացողները ցանկանում են և օգնում են երիտասարդներին: Մենք կանենք դա: Մենք թիմ ենք և վստահ եմ՝ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերել «Ռոմայի» պաշտոնական կայքը: 

 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0