TotalFootball.am


07.06.20 10:58

«Ման.Սիթին» հրաժարվել է Սեմեդուին ձեռք բերելու մտքից


«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն այս ամռանը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է Marca-ն: 

Մանչեսթերյան ակումբը հրաժարվել է պորտուգալացի պաշտպանին ձեռք բերելու մտքից: Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը չի մտնում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի պլանների մեջ: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական ակումբը ցանկանում է «Բարսելոնայի» հետ պաշտպանների փոխանակում կատարել և հակառակ ուղղությամբ կարող էր տեղափոխվել Ժոաու Կանսելուն: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0