TotalFootball.am


06.06.20 10:38

Հակիմին կվերադառնա «Ռեալ» և կերկարաձգի պայմանագիրը


«Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին կվերադառնա «Ռեալ» և կերկարաձգի պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շկիրան: 

Ըստ աղբյուրի՝ Հակիմին վարձակալության ժամկետի ավարտից հետո կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից» և կվերադառնա «արքայական» ակումբ: 

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Կողմերը համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը: 

Ընթացիկ մրցաշրջանում Հակիմին մասնակցել է 41 խաղի՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0