TotalFootball.am


03.06.20 11:54

Վան Դեյկը բացատրել է, թե ինչու է 20 տարեկանում որոշել կտակ կազմել


«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է, թե ինչու է 20 տարեկանում որոշել կտակ կազմել: 

2012 թվականին Վան Դեյկն առողջական խնդիրներ է ունեցել և նրա մայրը համոզել է ֆուտբոլիստին, որպեսզի հիվանդանոց գնա: Պարզվել է, որ հոլանդացու մոտ երիկամների հետ կապված խնդիրներ են եղել և բարեբախտաբար, նա ժամանակին է դիմել բժիշկներին: 

«Հիշում եմ, երբ հիվանդանոցում էի... ինձ փորձում էին փրկել: Մտքումս վատագույն սցենարներն էին պտտվում: Ինչ-որ պահի ես ստիպված մի քանի փաստաթուղթ ստորագրեցի, կարելի է ասել, կտակ կազմեցի: Ոչ ոք չէր ուզում դրա մասին խոսել, բայց դա պետք էր անել»,- Վան Դեյկի խոսքն է մեջբերել Daily Mail-ը: 





  Լրահոս



Աշխարհ


Ալաշկերտ   17   31
Արարատ-Արմենիա   16   30
Շիրակ   16   28
Լոռի   16   28
Արարատ   16   27
Նոա   16   24
Փյունիկ   16   23
Ուրարտու   16   20
Գանձասար-Կապան   17   15
Երևան   16

  0